Հ.Մ.Ը.Մ.ի 100-ամեայ պատմութեան դարբիններուն ծանօթանալու համար կը բաւէ արագ աչք մը նետել միութեան բարձրագոյն՝ «Արժանեաց» շքանշանին արժանացած անուններու ցանկին վրայ, երեւան հանելու համար անոնք, որոնք կեանք մը ամբողջ սպառեցին միութենական ծառայութեան ճամբով հայ ժողովուրդի մատղաշ սերունդներու առողջ դաստիարակութեան ի խնդիր։
Միութիւնը երախտամոռ չգտնուեցաւ նմաններուն հանդէպ եւ Պատգամաւորական իր Առաջին Ժողովին իսկ թելադրանքով (Դեկտեմբեր, 1974) եւ իր անդրանիկ Կեդրոնական Վարչութեան նախաձեռնութեամբ (22 Փետրուար 1976) հաստատեց «Արժանեաց» շքանշանի դրութիւն, «ոսկի» եւ «արծաթ» տարբերակներով։
1995-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Զ. Պատգամաւորական Ժողովին որոշումով, երկու տարբերակները միացուեցան եւ ճանչցուեցան պարզապէս իբրեւ «Արժանեաց» շքանշան, որուն կրնայ արժանանալ՝ «Երախտապարտ Հ.Մ.Ը.Մ.ական մը, որ միութենէն ներս ունեցած է երկարամեայ ծառայութիւն, սատարած է միութեան ամրապնդման, զարգացման կամ իր սկաուտական, մարզական եւ կազմակերպչական բեղուն գործունէութեան ընթացքին հանդիսացած է տիպար եւ օրինակելի» («Արժանեաց» շքանշանի կանոնագրութիւն, յօդուած թիւ 4)։
Ստորեւ՝ ցանկը շքանշանակիր Հ.Մ.Ը.Մ.ականներուն։
Շքանշանակիր | Շրջան. Մեկուսի կամ մասնաճիւղ | Տուչութեան թուական |
---|---|---|
Լուտեր Մասպանաճեան | Հալէպ-Թորոնթօ | Յետ մահու, 30 Յունուար 1977 |
Թորոս Խաչատուրեան | Գահիրէ | 6 Սեպտեմբեր 1977 |
Յովհաննէս Շահինեան | Պէյրութ | 13 Նոյեմբեր 1977 |
Լեւոն Գայեան | Աթէնք | 25 Յուլիս 1978 |
Գէորգ Յաբէթեան | Աթէնք | 25 Յուլիս 1978 |
Խաչիկ Բարթեմեան | Սելանիկ | 7 Օգոստոս 1978 |
Տիգրան Ա. Քհնյ. Խոյեան | Ուաշինկթըն | 13 Օգոստոս 1978 |
Վահան Գաւուքճեան | Աղեքսանտրիա | 10 Փետրուար 1979 |
Դանիէլ Դանիէլեան | Աթէնք-Մոնթրէալ | 26 Հոկտեմբեր 1980 |
Ալպէր Յակոբեան | Պէյրութ | 17 Դեկտեմբեր 1980 |
Քերոբ Առաքելեան | Լոս Անճելըս | 28 Նոյեմբեր 1982 |
Հրանդ Մուրատեան | Պէյրութ | 2 Յունուար 1983 |
Գարեգին Շամլեան | Գահիրէ - Նիւ Ճըրզի | 31 Յուլիս 1983 |
Տիգրան Ոսկերիչեան | Դամասկոս | 11 Դեկտեմբեր 1983 |
Սարգիս Պապիկեան | Դամասկոս | 11 Դեկտեմբեր 1983 |
Պետրոս Կարապետեան | Պոսթըն | 25 Նոյեմբեր 1984 |
Շաւարշ Ա. Քհնյ. Մեհրապեան | Պուէնոս Այրէս | 22 Նոյեմբեր 1985 |
Պարգեւ Միսիրեան | Հալէպ | Մարտ 1987 |
Յովհաննէս Սթամպուլեան | Նիւ Ճըրզի | 10 Սեպտեմբեր 1988 |
Տոքթ. Ժոզէֆ Մելիքեան | Ֆիլատելֆիա | 10 Սեպտեմբեր 1988 |
Ճորճ Տաքէսեան | Ամման | 24 Նոյեմբեր 1988 |
Զաւէն Սապունճեան | Հալէպ | 27 Նոյեմբեր 1988 |
Սուրէն Նազարեան | Հալէպ | 27 Նոյեմբեր 1988 |
Եղիշէ Մանուկեան | Պէյրութ - Լոս Անճելըս | 14 Մայիս 1992 |
Յովհաննէս Պայթարեան | Պէյրութ | 25 Դեկտեմբեր 1992 |
Վարուժան Գազանճեան | Գահիրէ | 26 Նոյեմբեր 1993 |
Յարութիւն Բարսեղեան | Լոս Անճելըս | 9 Հոկտեմբեր 1993 |
Ճորճ Տաղլեան | Պուէնոս Այրէս | 18 Դեկտեմբեր 1993 |
Պարգեւ Պարսամեան | Պուէյնոս Այրէս | 18 Դեկտեմբեր 1993 |
Վարդգէս Ալահայտոյեան | Պէյրութ - Լոս Անճելըս | 1994 |
Սեւակ Սագինեան | Կլէնտէյլ | 1994 |
Կարպիս Գույումճեան | Աթէնք | 1994 |
Ատոմ Թնճուկեան | Պէյրութ | 11 Ապրիլ 1995 |
Գրիգոր Մղձաւետիքեան | Պէյրութ | 11 Ապրիլ 1995 |
Տոքթ. Յարութիւն Գազանճեան | Պէյրութ - Փարիզ | ............. |
Երուանդ Տէմիրճեան | Հալէպ - Պուրճ Համուտ | 11 Փետրուար 1996 |
Յովհաննէս Տէր Յարութիւնեան | Պուրճ Համուտ - Անթիլիաս | 11 Փետրուար 1996 |
Սամուէլ Մկրտիչեան | Լոս Անճելըս | 3 Հոկտեմբեր 1998 |
Վարուժան Սերոբեան | Մոնթրէալ | 22 Յունիս 1999 |
Ժիրայր Խաչատուրեան | Պէյրութ | 18 Յունուար 2000 |
Տոքթ. Միսաք Արզումանեան | Պ. Համուտ - Սան Ֆրանսիսքօ | 8 Յուլիս 2001 |
Արշակ Գոլըստըն | Սիտնի | 12 Դեկտեմբեր 2002 |
Պերճ Գրիգորեան | Աթէնք | 2 Փետրուար 2003 |
Պօղոս Պօղոսեան | Աթէնք | 2 Փետրուար 2003 |
Յարութիւն Թագւորեան | Աթէնք | 2 Փետրուար 2003 |
Օննիկ Շանկայեան | Աթէնք | 2 Փետրուար 2003 |
Երուանդ Շահինեան | Թորոնթօ | 16 Փետրուար 2004 |
Բիւզանդ Թորիկեան | Պէյրութ | 21 Մարտ 2004 |
Ժիրայր Սարգիսեան | Պէյրութ - Սան Ֆրանսիսքօ | 26 Յունիս 2004 |
Գօգօ Պալեան | Պոսթըն - Լոս Անճելըս | 26 Յունիս 2004 |
Վահէ Չոքկարեան | Հալէպ - Պէյրութ | 11 Մայիս 2006 |
Կարօ Թիւթիւնճեան | Անթիլիաս | Յետ մահու, 17 Յունուար 2006 |
Պետրոս Շեմմեսեան | Այնճար - Ժըտէյտէ | Յետ մահու, 5 Նոյեմբեր 2006 |
Յովհաննէս Մարտոյեան | Սիտնի | 3 Մարտ 2007 |
Զաւէն Բրուտեան | Սիտնի | 3 Մարտ 2007 |
Մանուէլ Հալլաճեան | Հալէպ - Թորոնթօ | 19 Սեպտեմբեր 2007 |
Միհրան Շիմշիրեան | Պէյրութ | 19 Սեպտեմբեր 2007 |
Զոհրապ Պոսնոյեան | Պէյրութ | Յետ մահու, 10 Յուլիս 2008 |
Վարդգէս Տէր Կարապետեան | Պէյրութ | Յետ մահու, 14 Նոյեմբեր 2008 |
Պատրիկ Կիւլպէնկեան | Պէյրութ | 14 Նոյեմբեր 2008 |
Յովհաննէս Ծատուրեան | Լիբանան | 14 Նոյեմբեր 2008 |
Վարդգէս Հայրապետեան | Լիբանան | 14 Նոյեմբեր 2008 |
Յարութիւն Մարկարոսեան | Լիբանան | 14 Նոյեմբեր 2008 |
Ժագ Պոյաճեան | Լիբանան | 14 Նոյեմբեր 2008 |
Հրաչ Տէր Սարգիսեան | Գանատա | 26 Մայիս 2012 |
Գէորգ Կարապետեան | Սուրիա | 9 Օգոստոս 2012 |
Սարգիս Տէր Պետրոսեան | Աւստրալիա | 12 Հոկտեմբեր 2013 |
Վահրամ Դանիէլեան | Արեւելտեան Մ. Ն. | 11 Յունուար 2014 |
Յակոբ Համամճեան | Լիբանան | 8 Մարտ 2015 |
Աբրահամ Ահարոնեան | Հարաւային Ամերիկա | 7 Սեպտեմբեր 2015 |
Արա Յակոբեան | Լիբանան | 28 Նոյեմբեր 2015 |
Սարգիս Ստեփանեան | Արեւելեան Մ. Ն. | 28 Հոկտեմբեր 2018 |
Պօղոս Չոլաքեան | Յունաստան | 17 Նոյեմբեր 2018 |
Կարօ Յովակիմեան | Յունաստան | 17 Նոյեմբեր 2018 |
Վարդան Բախշեան | Հայաստան | Յետ մահու, 18 Նոյեմբեր 2018 |
Լեւոն Պաղտասարեան | Ֆրանսա | 22 Նոյեմբեր 2018 |
Արմէն Կէտիկեան | Թորոնթօ | 24 Նոյեմբեր 2018 |
Գէորգ Մանկելեան | Մոնթրէալ | Յետ մահու, 25 Նոյեմբեր 2018 |
Սեդրակ Պուրսալեան | Մոնթրէալ | 25 Նոյեմբեր 2018 |
Լեւոն Պէնկեան | Մոնթրէալ | 25 Նոյեմբեր 2018 |
Գրիգորիս Պողարեան | Լիբանան | 10 Մարտ 2019 |
Ստեփան Տէր Պետրոսեան | Լիբանան | 10 Մարտ 2019 |
Կարպիս Գապասագալեան | Լիբանան | 10 Մարտ 2019 |
Յարութ Չէքիճեան | Լիբանան | 10 Մարտ 2019 |
Պետիկ Սապունճեան | Լիբանան | 10 Մարտ 2019 |
Յակոբ Խաչերեան | Լիբանան | 10 Մարտ 2019 |
Համլէթ Չրախճեան | Արեւմտեան Մ. Ն. | 11 Ապրիլ 2019 |
Հրաչ Սիսեռեան | Ֆրանսա | 14 Հոկտեմբեր 2019 |
Մանուկ Քէօշկերեան | Սուրիա | 14 Հոկտեմբեր 2019 |
Գարլոս Սէֆէրեան | Հարաւային Ամերիկա | 14 Հոկտեմբեր 2019 |
Գառնիկ Մկրտիչեան | Լիբանան | Յետ մահու, 8 Յունուար 2021 |
Արմանտօ Թորգոմեան | Հարաւային Ամերիկա | Յետ մահու, 24 Օգոստոս 2021 |
Արթուրօ Օհաննէսեան | Պուէնոս Այրէս | 14 Դեկտեմբեր 2022 |
Յակոբ Եթիմեան | Յունաստան | 16 Սեպտեմբեր 2023 |
Շահէ Ենիգոմշեան | Արեւմտեան Մ. Նահանգներ | 4 Հոկտեմբեր 2023 |
Մարօ Քէշիշեան | Արեւմտեան Մ. Նահանգներ | 4 Հոկտեմբեր 2023 |
Յակոբ Խաչատուրեան | Արեւելեան Մ. Նահանգներ | 6 Յուլիս 2024 |
Օշին Փիրումեան | Հայաստան | 16 Նոյեմբեր 2024 |
Համաձայն Հ.Մ.Ը.Մ.ի Ա. Ընդհանուր Ժողովի թելադրանքին (Դեկտեմբեր 1974, Պէյրութ) եւ Կեդրոնական Վարչութեան որոշումին (29-րդ նիստ, 22 Փետրուար 1976), կը հաստատուի Հ.Մ.Ը.Մ.ի «Արժանեաց» շքանշանի դրութիւն։
ՅՕԴ. 1 - Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը իրեն կը վերապահէ Հ.Մ.Ը.Մ.ի «Արժանեաց» շքանշան տալու որոշումը եւ շքանշանը կը յանձնուի իր կամ լիազօր անձի մը կողմէ։
ՅՕԴ. 2 - Հ.Մ.Ը.Մ.ի «Արժանեաց» շքանշանին հետ կը յանձնուի համապատասխան լամբակի պէճ եւ հաստատագիր, որ կը կրէ Կեդրոնական Վարչութեան կնիքը, ատենապետին եւ ատենադպիրին ստորագրութիւնները, պարգեւատրման որոշումի թուականը։
ՅՕԴ. 3 - Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը յատուկ ոսկեմատեանի մէջ կþարձանագրէ Հ.Մ.Ը.Մ.ի «Արժանեաց» շքանշանին արժանացած անձերուն անունները, նկարները եւ պարգեւատրման որոշումի թուականը։
ՅՕԴ. 4 - Հ.Մ.Ը.Մ.ի «Արժանեաց շքանշանին կրնայ արժանանալ երախտապարտ Հ.Մ.Ը.Մ.ական մը, որ միութենէն ներս ունեցած է երկարամեայ ծառայութիւն, սատարած է միութեան ամրապնդման, զարգացման կամ իր սկաուտական, մարզական եւ կազմակերպչական բեղուն գործունէութեան ընթացքին հանդիսացած է տիպար եւ օրինակելի։
ՅՕԴ. 5 - Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը Հ.Մ.Ը.Մ.ի «Արժանեաց» շքանշան կրնայ պարգեւատրել.-
ա) Իր նախաձեռնութեամբ. այս պարագային անհրաժեշտ է նախապէս տեղեակ պահել պարգեւատրեալին բնակած երկրին Շրջանային կամ Մեկուսի Վարչութիւնը։
բ) Շրջանային կամ Մեկուսի Վարչութեան դիմումով. այս պարագային անհրաժեշտ է որ առաջարկին կցուած ըլլան ենթակային կենսագրութիւնը եւ «Արժանեաց» շքանշանին պարգեւատրումին յատուկ դիմումնագիրը, որ իբրեւ «Յաւելուած» մաս կը կազմէ այս կանոնագրութեան։
ՅՕԴ. 6 - Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը «Արժանեաց» շքանշանով պարգեւատրուած անձին անունը կը հրատարակէ իր պաշտօնաթերթին մէջ, հայ մամուլով, նաեւ յատուկ շրջաբերականով կը յայտնէ Շրջանային եւ Մեկուսի Վարչութիւններուն, որոնք իրենց կարգին կը փոխանցեն մասնաճիւղերուն եւ շարքերուն։
ՅՕԴ. 7 - Կարելի է յետ մահու պարգեւատրել երկարամեայ ծառայութիւն ունեցած եւ Հ.Մ.Ը.Մ.ի ամրապնդման, զարգացման ու վերելքին սատար հանդիսացած միութենական մը։