ԵՒՐՈԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԿՕՐԵԱՅ ՍԵՄԻՆԱՐ

 

 Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութեան եւ Եւրոասիական տարածաշրջանի սկաուտական գրասենեակի համատեղ կազմակերպութեամբ անցկացուեց երկօրեայ սեմինար՝ «Երիտասարդական ծրագիր» խորագրով:

Սեմինարը կայացաւ 14 եւ 15 Դեկտեմբեր 2019-ին, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի կենտրոնական գրասենեակում: Այս առիթով հրաւիրուել էին համաշխարհային սկաուտութեան լաւագոյն դասընթացավարներից չորս հոգի:

Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ից մասնակցեցին 36 հոգի՝ վարչականներ եւ աստիճանաւոր սկաուտներ:

Համաժամանակեայ թարգմանութիւնը կատարեցին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի քոյրեր Լիլիթ Զաքարեանն ու Նարէ Խլղաթեանը:

Սեմինարը ծառայեց հետագայում կազմուելիք Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի երիտասարդական ծրագրի լաւագոյնս պատրաստմանը:

 

Տարածենք