ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Վերջին մէկ ամսուայ ընթացքում, դէպքերի զարգացմանը զուգահեռ, պատերազմի առաջին իսկ օրերից, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը իր անդամների, բարեկամների եւ քաղաքացիների օժանդակութեան եւ նուիրատուութիւնների շնորհիւ, լծուեց կարեւորագոյն աշխատանքի՝ Արցախից ժամանակաւոր եւ պարտադրուած Հ.Հ. տեղափոխուած ընտանիքներին սնունդով եւ անհրաժեշտ տնտեսական ապրանքներով ապահովելու գործին։

Այս ընթացքում Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական վարչութիւնը իր միջոցներից յատկացնելով 5000 ԱՄՆ $, եւ ստանալով 100.000 դրամ, 9850 ԱՄՆ $, 300 Եւրո, 150 գանատական $, օժանդակութիւն է տրամադրել 480 ընտանիքի (2882 հոգի)։ Իւրաքանչիւր ընտանիքին յատկացուող օժանդակութիւնը իր մէջ ներառում է 17 կգ. սնունդ եւ 13 կգ. տնտեսական ապրանքներ (ընդհանուր առմամբ բաժանուել է մօտաւորապէս 15 տոննա ապրանք)։

Բացի վերոնշեալը, հաւաքուել է մեծ քանակութեամբ տաք հագուստ, անկողնային պարագաներ եւ մանկական տակդիրներ, որը եւս բաժանուել է դիմող ընտանիքներին, ըստ պահանջի։ Իսկ նուիրատուներից մէկի ցանկութեամբ երեխաներին է բաժանուել նաեւ խաղալիքներ։

Մեր կողքին լինելու, դրամական եւ պարէնային նուիրատուութիւն կատարելու համար շնորհակալութիւն ենք յայտնում.-

- Պրն. Մկրտիչ Սիրաբեանին եւ իր ամերիկացի ընկերներ David Malson, Will Davis, Robert Takla,Paul Kann-ին

- Եղբայր Հրաչ Սիսեռեանին

- Քոյր Անահիտ Յարութիւնեանին

- Քոյր եւ եղբայր Հրաչ եւ Հելէն Նաճարեաններին

- Քոյր Թինա Սարխանեանին

- Եղբայր Ազատ Սեւակեանին

- Մի խումբ ամերիկաբնակ Հ.Մ.Ը.Մ.ականների

- Քոյր Սեդա Գապաքեանին

- Եղբայր Տիգրան Տէր Պետրոսեանին

- Եղբայր Սարգիս Յովակիմեանին

- Տկն. Լիանա Մելիքեանին

- ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչութեան

- «Աստերիա» դեղատների ցանցի սեփականատէր՝ պրն. Կորիւն Կարապետեանին։

Օժանդակութեան ծրագիրի շարունակականութիւնը հնարաւոր կը լինի ապահովուել նոր նուիրատուութիւնների դէպքում, որի համար դիմում ենք Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքի բոլոր քոյրերին ու եղբայրներին, մեր բարեկամներին եւ քաղաքացիներին։

Այս բոլորը իրագործել յաջողուեց մեր մի խումբ սկաուտների ամէնօրեայ աշխատանքի արդիւնքում, որոնք զգալով պահի լրջութիւնը եւ թիկունքի ամրութեան կարեւորութիւնը, մէկ ամիս անդադար, կատարեցին եւ հիմա էլ կատարում են օժանդակութեան հաւաքագրումը, դասաւորումը եւ բաժանումը։ Կեցցէ՛ք քոյրեր Մեղրի Սրապիոնեան, Արմիդա Աբրահամեան, Նանէ Մելիք-Ստեփանեան, Մարգարիտա Տրեսսլեր, Արմիկ Փալանճեան, Նարօտ Դաւթեան, եղբայրներ՝ Գրիգոր Տուլգարեան, Վազգէն Գաբրիէլ, Տարօն Գաբրիէլ, Խաչիկ Թադեւոսեան, Յակոբ Զուլամեան, Վահագն Յարութիւնեան, Սերժ Տէր Վարդանեան։

Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Տարածենք