ԵՒՐՈԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ

 

Մարտ ամսի 26, 27, 28-ին, ինչպէս նաեւ Ապրիլի 2, 3, 4-ին տեղի ունեցաւ Եւրասիա տարածաշրջանային գրասենեակի կողմից կազմակերպուած Wood Badge Course-ը, որը վերնագրուած էր՝ Trainers of trainers, եւ որի նպատակն էր վերապատրաստել զարգացած, բանիմաց ու կառավարման հմտութիւններին քաջատեղեակ մարզիչներ։ Ուրախ ենք յայտարարել, որ առաջին անգամը լինելով, սոյն սեմինարին մասնակցում էին նաեւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Երեւանի բարձրաստիճան խմբապետներից մի քանիսը․ Երեւանի խմբապետական խորհրդից եղբայրներ Սեւակ Նազարեանը, Նարեկ Հանէեանն ու եղբայր Վանիկ Գասարճեանը, Երեւանի խմբապետական կազմից քոյր Մեղրի Սրապիոնեանը եւ եղբայր Համբիկ Այվազեանը, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութիւնից եղբայր Պերճ Թիւֆէնկճեանը։ Մասնակիցները անցկացուած տեսական փուլից յետոյ վեց ամիսների ընթացքում իրականացնելու են իրենց յանձնարարուած գործնական առաջադրանքները, որոնք յաջողութեամբ կատարելուց յետոյ կ’արժանանան երեք տախտակ պէճին։

Տարածենք