Հ.Մ.Ը.Մ.Ի ԹԻՖԼԻՍԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԵՕԹՆԱՄՍԵԱՅ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ

 

 

Վրաստանում գործող պարէտային լուրջ սահմանափակումների եւ տեղական ծանօթ պայմանների պատճառով, Հ.Մ.Ը.Մ.ի Թիֆլիսի մասնաճիւղը 2020 թ.ի Սեպտեմբերի երկրորդ կէսից հիմնականում անցաւ գործունէութիւնների առցանց տարբերակին: 2021 թ.ի Փետրուարի վերջից, սակայն, որոշակի խնդիրներով գործունէութիւնները մասամբ վերսկսան գրասենեակում:

Ստորեւ՝ ընդհանուր պատկեր մը անցնող ամիսների գլխաւոր աշխատանքների վրայ.-

 

ՆՈՅԵՄԲԵՐ

Նկարչութիւն՝ «Աջակցում եմ Արցախի արդար պայքարին» թեմայով։ Նկարների տեղադրում եւ տարածում մասնաճիւղի դիմատետրի էջում (Homenetmen Tbilisi ՀՄԸՄ Թիֆլիս)։

Դասախօսութիւն գրասենեակում՝ «Հ.Մ.Ը.Մ.ի դերը Արցախի ազատագրական պայքարում» թեմայով։

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար։

 

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ձեռային աշխատանքների պատրաստում եւ դիմատետրի էջում տեղադրում։

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար։

Ամանորի փոքրիկ միջոցառում գայլիկ-արծուիկների համար։

 

ՅՈՒՆՈՒԱՐ

Սուրբ Սարգիս զօրավարի նախատօնակի երթ քաղաքում՝ Հ.Մ.Ը.Մ.ի դրօշով։

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար։

 

ՓԵՏՐՈՒԱՐ

Դասախօսութիւն, խաղ՝ «Հայ սկաուտի օր»ուան հետ կապուած։

Մասնակցութիւն եւ զուարճալի միասնական ժամանց Տեառնընդառաջի տօնին։

Նկարչութիւն՝ «Մայր Հայաստան» թեմայով եւ նկարների տեղադրում դիմատետրի էջում:

Ձմեռնային արշաւ գայլիկական մէկ խմբակի համար դէպի սարեր: Թեմա- հետախուզական նշաններ, ճրագի եւ օճախի տեսակներ: Խաղ ձիւնով եւ փոքրիկ բանակավայրի պատրաստում անտառում:

Շարունակելով շաբաթօրեայ առցանց գործունէութիւնները կրտսեր եւ աւագ խմբերի համար, բացի առցանցից վերականգնելով գրասենեակում աշխատանքները։

 

ՄԱՐՏ

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար, «Առաջին բուժօգնութիւն, Հայաստանի բոյսերը եւ կենդանիները» թեմաներով, հնարաւորութիւն տալով սկաուտներին ինքնուրոյն անել վիրակապեր եւ առաջին օգնութիւն ցուցաբերել, նաեւ հնարաւորութիւն ընծայելով նրանց շփում ունենալ կենդանիների հետ:

 

ԱՊՐԻԼ

Զատկական տօնական գործունէութիւն խաղերով եւ ձուեր զարդարելով:

Հայկական դպրոցներում յայտարարուեց նկարների մրցոյթ՝ Ապրիլ 7-ի թեմայով, հրաւիրելով մասնակիցներին եւ իրենց ծնողներին գրասենեակ՝ մանկական միջոցառման, ապա ամբողջ գեղեցկութեամբ ներկայացնելով կառոյցի բոլոր հնարաւորութիւններն ու մեծ պատմութիւնը: Վերջին միջոցառումներից յետոյ սկաուտների քանակը մեծացաւ. մեզ միացան սկաուտութեամբ հետաքրքրուած նոր քոյրեր եւ եղբայրներ:

Շաբաթօրեայ գործունէութիւններ գրասենեակում՝ գայլիկ-արծուիկների, արի-արենոյշների եւ երէց-պարմանուհիների հետ։

30 սկաուտով մասնակցութիւն Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ցոյցին Թիֆլիսում:

 

ՄԱՅԻՍ

Զբօսանք եւ սպորտային խաղեր զբօսայգում: Հանրային տրանսպորտի բացակայութեան պատճառով գայլկների մեծ մասը չկարողացաւ ներկայ գտնուել:

Սպորտային խաղեր մօտակայ դաշտում։

Շաբաթօրեայ գործունէութիւններ գրասենեակում՝ գայլիկ-արծուիկների, արի-արենոյշների եւ երէց-պարմանուհիների հետ։ Ընդհանուր թիւ՝ 48։

 

Տարածենք