Ա. ԿԱՐԳԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ՝ ԲԻՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

 

Ապրիլի 30-ին եւ Մայիսի 1-ին եւ 2-ին, Բիւրականի բանակավայրում տեղի ունեցաւ Ա. Կարգի գիտելիքների ստուգման փուլը` բանակման պայմաններում:  

Չնայած եղանակային բարդ պայմաններին, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Խմբապետական Խորհրդին յաջողուեց իրականացնել իր առջեւ դրուած խնդիրը եւ մասնակիցները տարբեր առաջադրանքների ընթացքում կիրառեցին սեմինարային փուլի ընթացքում կուտակած գիտելիքները  

Արդիւնքում, երկրորդ փուլին մասնակցած 39 թեկնածուներից 31-ին յաջողուեց յաղթահարել Խմբապետական Խորհրդի կողմից նախատեսուած պահանջները եւ ստանալ Ա. կարգ։

Տարածենք