Հ․Մ․Ը․Մ․Ի ՄՈՍԿՈՒԱՅԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԱՇԽՈՅԺ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

 

Հ․Մ․Ը․Մ․ի Մոսկուայի մասնաճիւղը, կապուած հայրենիքում տեղի ունեցած պատերազմի, ինչպէս նաեւ քորոնայի համավարակի ստեղծած սահմանափակումների հետ, ժամանակաւոր դադարից յետոյ սկաուտական գործունէութիւնը վերսկսել է 2021 թուականի Փետրուարից։

Հայ Դատի Մոսկուայի գրասենեակի տանիքի ներքոյ գործող «Լուսարձակ» հայկական կիրակնօրեայ դպրոցի սաների մասնակցութեամբ ստեղծուեց գայլիկական խումբ, որտեղ մօտ երկու ամիս իւրաքանչիւր Կիրակի անցկացուեցին գայլիկական գործունէութիւններ։

Հետագայում գայլիկական խմբերի աշխատանքները դադարեցուեցին՝ կապուած Հայ Դատի գրասենեակի հասցէի տեղափոխման հետ, որի արդիւնքում «Լուսարձակ» կիրակնօրեայ հայկական դպրոցը դադարեցրեց իր գործունէութիւնը։

Ներկայումս վարչութեան կողմից գործունէութիւնը վերսկսելու աշխատանքներ են տարւում։

 

ՓԵՏՐՈՒԱՐ

Փետրուարի 27-ին, մասնաճիւղի ընդհանուր խմբապետ քոյր Գոհար Զարդարեանը եւ պատասխանատուներ՝ քոյրեր Սեդա Առուստամեանն ու Սվետլանա Աւետիսեանը մասնակցեցին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի նախաձեռնութեամբ կազմակերպուած «Նոր երիտասարդական ծրագրի» ներկայացմանն ու քննարկմանը։

 

ՄԱՐՏ

Մարտի 14-ին, Ռուսիոյ Դաշնութեան Եարոսլաւլ քաղաքում տեղի ունեցաւ հանդիպում Հ.Մ.Ը.Մ.ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի վարչութեան եւ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների միջեւ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Եարոսլաւլում Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեան եւ հետագայ զարգաման ու տարածման վերաբերեալ մի շարք խնդիրներ:

Իր հերթին, համայնքի ղեկավար Ռաֆայէլ Աւետիսեանը յայտնեց իր եւ Եարոսլաւլի հայկական համայնքի պատրաստակամութիւնը՝ աջակցելու Հ.Մ.Ը.Մ.ի հայապահպան գործունէութեանը:

Այցի շրջանակերում վարչութեան անդամները մասնակցեցին նաեւ տեղի հայկական դպրոցի տնօրէն Սուսաննա Նալթաքեանի կողմից կազմակերպուած համագումարին` նուիրուած «Նեմեսիս» գործողութեանը:

Հ.Մ.Ը.Մ.ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղից հանդիպմանը մասնակցում էին մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղբ. Անդրանիկ Առուստամեանը, վարչութեան անդամ քոյր Տիանա Թաւաքալեանը եւ մասնաճիւղի ընդհանուր խմբապետ քոյր Գոհար Զարդարեանը։

 

ԱՊՐԻԼ

Ապրիլի 17-18, Հ․Մ․Ը․Մ․ի Մոսկուայի վարչութեան նախաձեռնութեամբ, Մոսկուա քաղաքում յաջողութեամբ իրականացուեց ռալի փէյփըր, որին մասնակցեցին թուով 50 հայ սկաուտներ Մոսկուա, Բալաշիխա, Իստրա, Լոպնիա, Եարոսլաւլ եւ Պերեսլաւլ քաղաքներից։

Ռալի փէյփըրի ծրագիրը իր մէջ ներառում էր արշաւի եւ զարգացման մրցոյթի իւրօրինակ համակցութիւն։ Զարգացման մրցոյթում, որպէս հարցեր ներառուած էին սկաուտութեան, հայ մշակոթի, հայոց պատմութեան եւ գրականութեան վերաբերեալ տարաբնոյթ նիւթեր եւ ազգային երգերի ու պարերի յատուկ առաջադրանքներ։

Ներկայումս ծրագրեր են մշակւում նմանատիպ միջոցառումներ իրագործել նաեւ վերոնշեալ քաղաքներում՝ բացի սկաուտներից ծրագրում ներգրաւելով նաեւ տեղի հայ երիտասարդներին։

 

ՄԱՅԻՍ

Մայիսի 2-ին եւ 9-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի սկաուտները մասնակցեցին Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութեան կողմից կազմակերպուած գայլիկական առցանց սեմինարին։

Մայիսի 8-ին, մասնաճիւղի վարչութեան անդամներ՝ եղբ․ Դրօ Գնտոյեանը եւ եղբ․ Անդրանիկ Առուստամեանը մասնակցեցին Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութեան կողմից կազմակերպուած մարզական առցանց համագումարին։

Մայիսի 16-ին, մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղբ․ Անդրանիկ Առուստամեանը մասնակցեց Համազգայինի ռուսաստանեան կառոյցի կողմից կազմակերպուած՝ «Արցախեան պատերազմը հայ ժամանակակից գրողների ստեղծագործութիւններում» խորագրով գրական երեկոյին։

Ըստ անդամների թուաքանակի, ներկայումս մասնաճիւղի անդամ են հանդիսանում 48 Հ.Մ.Ը.Մ.ականներ եւ 157 սկաուտներ ու գայլիկներ։

Վարչութիւնը ներկայումս աշխատանքներ է տանում համայնքներում սկաուտական գործունէութիւնների կազմակերպման ուղղութեամբ՝ պատրաստելով պատասխանատուներ, ինչպէս նաեւ Յուլիսին՝ Հ.Մ.Ը.Մ.ի Մոսկուայի մասնաճիւղի տարեկան բանակման կազմակերպման աշխատանքներով։

Տարածենք