Հ.Մ.Ը.Մ.ի Տօնացոյցը
Ազգային-Միութենական Յիշարժան Թուականներ
ՅՈՒՆՈՒԱՐ
- 23 Յունուար 1990- Մահ Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիրներէն Տիգրան Ա. Քհնյ. Խոյեանի
-
31 Յունուար 1986- Նահատակութիւն Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան առաջին ատենապետ եղբ. Վարդգէս Տէր Կարապետեանի
ՓԵՏՐՈՒԱՐ
Վարդանանք, Հայ Սկաուտի Օր
- 13 Փետրուար 1988- Սկիզբ Արցախի Մայր Հայրենիք միացումը պահանջող համաժողովրդային շարժումին
- 16 Փետրուար 1950- Մահ Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիրներէն Յովհաննէս Հինդլեանի
- 18-21 Փետրուար 1982- Համա-Հ.Մ.Ը.Մ.ական խմբապետական Ա. համագումար, Յունաստան
- 22 Փետրուար 1857- Ծնունդ սկաուտութեան հիմնադիր լորտ Պէյտըն Փաուըլի
- 28 Փետրուար 1988- Սկիզբ՝ Սումկայիթի եղեռնագործութեան
ԱՊՐԻԼ
- 17 Ապրիլ 1997- Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի անդամակցութիւն Համաշխարհային Սկաուտական Շարժումին
- 18 Ապրիլ 1920- Հայ սկաուտի օր Հայաստանի մէջ
- 24 Ապրիլ- Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման օր
ՄԱՅԻՍ
- 8 Մայիս 1992- Շուշիի ազատագրման կռիւներուն նահատակութիւն եղբ. Վիգէն Զաքարեանի
- 2021- Համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզական առցանց Ա. համագումար
- 27 Մայիս 1976- Հայ Դատի բագինին նահատակութիւն եղբ. Պետիկ Ինճէեանի
- 28 Մայիս 1918- Հայաստանի անկախութեան տօն
ՅՈՒՆԻՍ
- 26 Յունիս-5 Յուլիս 1981. Համա-Հ.Մ.Ը.Մ.ական Ա. Մարզախաղեր, Գանատա
ՅՈՒԼԻՍ
- 22 Յուլիս- Հայ Մարզիկի Օր
- 1886- Ծնունդ Շաւարշ Քրիսեանի
- 27 Յուլիս 1983- Լիզպոնի հերոսական գործողութեան նահատակութիւն եղբ. Սիմոն Եահնիեանի եւ չորս մարտիկներու՝ Սարգիս Աբրահամեանի, Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Տաղլեանի եւ Արա Քըրճըլեանի։
- 30 Յուլիս 1989- Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի առաջին բանակում՝ Խորհրդային Հայաստանի մէջ
ՕԳՈՍՏՈՍ
- 1-13 Օգոստոս 1978- Համա-Հ.Մ.Ը.Մ.ական Ա. ընդհանուր բանակում, Յունաստան
- 10 Օգոստոս 1920- Սեւրի դաշնագիրի ստորագրութիւն
- 15 Օգոստոս 1915- Նահատակութիւն Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիրներէն Շաւարշ Քրիսեանի
- 16 Օգոստոս 1886- Ծնունդ Վահան Չերազի
ՍԵՊՏԵՄԲԵՐ
- 2 Սեպտեմբեր 1991- Արցախի Հանրապետութեան անկախութեան տօն
- 21 Սեպտեմբեր 1991- Հայաստանի վերանկախացման տօն
- 27 Սեպտեմբեր 2020- Սկիզբ Արցախեան երկրորդ պատերազմին, որուն ընթացքին հերոսաբար նահատակուեցան Հ.Մ.Ը.Մ.ական եղբայրներ Գէորգ Հաճեան, Գրիգոր Ղազարեան, Արիկ Գալստեան, Արտակ Մարտիրոսեան, Հայկ Դերիկլեան, Արտակ Իշխանեան, Արմէն Առուստամեան, Յարութ Բանոյեան, Յակոբ Աստարճեան եւ Մոսիկ Սեքլեմեան։
ՆՈՅԵՄԲԵՐ
- 16 Նոյեմբեր 1918- Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրութեան տօն
ԴԵԿՏԵՄԲԵՐ
- 2 Դեկտեմբեր 1989- Հ.Մ.Ը.Մ.ի Հայաստանի մէջ վերընձիւղման օր
- 7 Դեկտեմբեր 1988- Սպիտակի երկրաշարժի զոհերու ոգեկոչման օր
- 16 Դեկտեմբեր 1991- Նահատակութիւն Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վարդան Բախշեանի
- 21 Դեկտեմբեր 1927- Նահատակութիւն Վահան Չերազի